Չինաստանում կոռուպցիայի մեջ կասկածանքով բարձրաստիճան գեներալ է կալանավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի բարձրաստիճան գեներալ Ցյույ Ժույը, որը պատասխանատու էր Պեկինում անցած տարվա ռազմական շքերթի համար, հայտնվել է քննության տակ կոռուպցիայի մեջ կասկածանքով: Այս մասին հայտնել է South China Morning Post-ը:
Պարբերականի տվյալներով, գեներալ -մայորը ձերբակալվել է անցած շաբաթ: Նա եղել է այն հետաքննության ֆիգուրանտը, որը անցկացնում էր ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի կարգուկանոնը ստուգող հանձնաժողովը:
Ցյույ Ժույը զբաղեցնում էր Զինված ուժերի միավորված շտաբի օպերատիվ վարչության բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա անցած տարի Պեկինում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացված շքերթի գլխավոր կազմակերպիչներից մեկն էր:
Առայժմ պարզ չէ, թե հատկապես ինչի մեջ են կասկածում զինվորականին: Սակայն թերթի տվյալներով, դա կարող է պայմանավորված լինել Ցյույ Ժույի նախորդ գործունեությունով՝ մեկ այլ պաշտոնում, երբ նա ղեկավարում էր Գլխավոր շտաբի Հինգերորդ բաժանմունքի ստորաբաժանումներից մեկը, որը պատասխանատու էր ռազմական սարքավորումների ու ունեցվածքի համար:



