ԱԱԾ հայտարարությունը. ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատված է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ «Սասնա ծռեր» խմբի» հանձնվելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ խմբի անդամներին ԱԱԾ-ն կրկին «ահաբեկիչներ» է անվանել։
«Հ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին եւ 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:
ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետեւողական եւ համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը եւ հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»,- նշել են ԱԱԾ-ից:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



