Ինչպես հին մեծ վերնաշապիկից փոքրիկ զգեստ պատրաստել
ԼԱՅՖԱղջիկները նույնիսկ ամենափոքր տարիքում սիրում են գեղեցիկ զգեստներ հագնել և հիացնել բոլորին: Ձեզ ենք ներկայացնում հին վերնաշապիկներից նոր զգեստներ պատրաստելու հեշտ և հաճելի մեթոդներ: Ձեզ դրա համար անհրաժեշտ են

-
Տղամարդու վերնաշապիկ
-
Երեխայի զգեստ՝ որպես օրինակ օգտագործելու համար
-
Մկրատ
-
Թելեր
-
Կավիճ կամ գրիչ
-
Կարի մեքենա
Ի՞նչպես պատրաստել զգեստը
-
Պատրաստի փոքրիկ զգեստը դրեք վերնաշապիկի վրա
-
Վերնաշապիկը կտրեք զգեստի եզրերին համապատասխան
-
Կարեք զգեստի կողքերը, թևերը և ուսերը
-
Կարեք նաև օձիքը, վիզը և եզրերը
-
Կարող եք զգեստը զարդարել գրպաններով և այլ գեղեցիկ աքսեսուարներով ու ասեղնագործություններով:
Ահա մի քանի լուսանկարներ, որոնք կապացուցեն, թե ինչ հեշտ է այսպիսի զգեստներ ստանալը: Ուղղակի ձեզ պետք են վերոնշյալ պարագաները և մի քիչ վառ երևակայություն:










Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



