Մխիթարյանը մասնակցեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ջախջախիչ հաղթանակին
ՍՊՈՐՏՇվեդիայի Գյոթեբորգ քաղաքում կայացած ընկերական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5:2 հաշվով առավելության է հասել թուրքական «Գալաթասարայ»-ի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի հիմնական կազմում էր և փոխարինվել է երկրորդ կեսի մեկնարկից առաջ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հաիշվը բացել է թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչը: Այնուհտև Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Ուեյն Ռունին` երկու անգամ, Մարուան Ֆելաինին և Խուան Մատան:
Իբրահիմովիչը ևս խաղադաշտում անցկացրել է 45 րոպե:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



