Դատարանն արգելել է Էրդողանի ուղերձի ուղիղ հեռարձակումը Քյոլնում նրա կողմնակիցների ցույցի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցների՝ Քյոլնում նախանշված ցույցի կազմակերպիչներին արգելել է ուղիղ եթերում հեռարձակել թուրք քաղաքական գործիչների, այդ թվում՝ Էրդողանի ուղերձները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով DPA-ը:
Նախապես ծրագրվում էր, որ Էրդողանի, ինչպես նաեւ Թուրքիայի կառավարությունից գործիչների ուղերձները պետք է մեծ էկրանով հեռարձակվեն ցույցի մասնակիցների համար:
Ակնկալվում է, որ պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահին սատարող զանգվածային ակցիային շուրջ 30 հազար մարդ է մասնակցելու: Միաժամանակ, քաղաքում նաեւ Էրդողանի դեմ մի քանի ակցիաներ կանցկացվեն, որոնք կազմակերպում են Գերմանիայի առաջատար կուսակցությունների երիտասարդական թեւերը: Ակցիա կանցկացնեն նաեւ աջ ռադիկալները:
Քյոլնում անվտանգությունը կապահովեն շուրջ 2.7 հազար ոստիկաններ:



