Տոկիոյում քաղաքապետի ընտրություններ են ընթանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏոկիոյի բնակիչները Ճապոնիայի մայրաքաղաքի քաղաքապետ են ընտրում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հիշեցնելով, որ նախկին քաղաքապետը ստիպված հրաժարական էր ներկայացրել` միջոցներն աննպատակային ծախսելու մեղադրանքների ֆոնին:
Տոկիոյի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 21 թեկնածու: Վերլուծաբանների կարծիքով` իրական հնարավորություն ունեն նրանցից 3-ը` կառավարության նախկին նախարար Հիրոյ Մասուդան, պաշտպանության նախկին նախարար Յուրիկո Կոիկեն և հեռուստահաղորդավար Շունտարո Տորիգոեն:
Ընտրություններում հաղթող թեկնածուն պետք է սկսի նախապատրաստել քաղաքը 2020-ի Օլիմպիական խաղերին:
Տոկիոյի նախկին քաղաքապետ Յոիտի Մասուձոեն հրաժարական է տվել հունիսին, երբ նրան մեղադրել են ֆինանսական անբարեխղճության մեջ:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



