Պատանդ բժիշկների հետ ՊՊԾ-ից փախել են նաև երկու զինյալներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ168.am-ը գրում է.
ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բուժաշխատողները՝ բժիշկ Նորայր Թևանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը, կարողացել են դուրս գալ գնդի տարածքից: Տարածքից դուրս են եկել նաև ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռերի» երկու անդամներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնության» երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամները պատանդ էին վերցրել:
Լուրը մեծ վրդովմունքով էր ընդունել Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը՝ խստորեն դատապարտելով զինյալ խմբի այդ քայլը և պահանջելով շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



