Ավտովթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 30-ին, ժամը 15.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Lancer» մակնիշի 61 LD 588 (վարորդ՝ 1990 թ. ծնված Հ. Ո.) և «ՎԱԶ-21099» մակնիշի 34 TR 356 (վարորդ՝ 1984 թ. ծնված Վ. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։
Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը «ВАЗ-21099» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել ուղևորներ 1994 թ. ծնված Ա. Հ.-ը և 1991 թ. ծնված Լ. Հ.-ը, վերջիններս հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



