Իկարդին ցանկանում է տեղափոխվել Անգլիա
ՍՊՈՐՏԻտալական «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին կարող է կարիերան շարունակել Անգլիայում,- տեղեկացնում է The Sun-ը:
Արգենտինացի հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Անձամբ ֆուտբոլիստը պատրաստ է միանալ «զինագործների» ճամբարին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» ցանկանում է բարձրացնել հարձակվողի աշխատավարձը, սակայն միայն ամառային տրանսֆերային պատուհանը փակվելուց հետո:
Ավարտված մրցաշրջանում Իկարդին մասնակցել է Իտալիայի առաջնության 33 հանդիպման, դարձել 16 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



