Արզական գյուղի տներից մեկի մոտ տափաստանային իժ է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրզական գյուղի տներից մեկի մոտ տափաստանային իժ տեսակի օձ է հայտնաբերվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հուլիսի 30-ին, ժամը 13.38-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Շինարարների փողոցի թիվ 19/1 տան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են տափաստանային իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



