Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զնծառայող է վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂարաբաղա-
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում հուլիսի 29-ին` ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. Հրաչ Վաղինակի Գևորգյանը: Նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:



