Սթրեսից ազատվելու նոր և հաճելի մեթոդ
ԼԱՅՖՀոգեբանները հաճախ են ասում, որ եթե զույգերը միմյանց գրկած են քնում, նշանակում է՝ միմյանց վստահում են և ավելի ջերմ հարաբերությունների մեջ են: Սակայն, պարզվում է, որ միմյանց գրկած քնելը նաև օգտակար է ձեր առողջության համար:
Փիթսբուրգի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ձեր սիրելիի գրկում քնելիս ձեր արյան մեջ կորտիզոլ կոչվող սթրեսի հորմոնի մակարդակը իջնում է: Դրա պատճառը հավանաբար ապահով ձեռքերում լինելու զգացումն է:
Հավելենք, որ կորտիզոլի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել սրտի հիվանդությունների, դեպրեսիայի, և իմունային համակարգի թուլացման:
Գիտնականները նաև նշել են, որ այդպիսի քունը օգնում է, որպեսզի մարմինն արտադրի օքսիտոցին, կամ «սիրո հորմոն», որը պատասխանատու է էմոցիոնալ կապվածության համար: Ավելին, այս հորմոնն օգնում է խթանել իմունային համակարգի գործունեությանը, ինչպես նաև կարող է բարելավել մարսողությունը:
Այս պատճառները հաստատ բավարար են, որ դուք ամեն գիշեր քնեք ձեր սիրելիի գրկում:
Ահա թե ինչու է սերը ոչ միայն հաճելի զգացմունք, այլ նաև օգտակար մեր առողջության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



