Իրավապահների պատասխան կրակից վիրավորվածները հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն են ստանում. ՀՀ Ոստիկանությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ավելի վաղ Ահարոնյանը գրել էր. «Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



