Աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականն ընթանում է երրորդ հորիզոնականում
ՍՊՈՐՏՍլովակիայում շարունակվում է աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադան:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժնից, մրցաշարում արդեն իսկ կայացել են նախատեսված 9-ը տուրերից 8-ը, որոնց արդյունքում մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իրանի հավաքականը, որը վաստակել է 15 միավոր: Երկրորդ հորիզոնականում է 13 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը, իսկ Հայաստանն իր ակտիվում գրանցել է 12 միավոր և ընթանում է երրորդ հորիզոնականում:
Վերջին տուրում Հայաստանի մրցակիցն է Սերբիան:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



