Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հասարակական կազմակերպությունները պահանջում են ԱԺ արտահերթ նիստ գումարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի շարք հասարակական-քաղաքացիական կազմակերպություններ եւ նախաձեռնություններ ԱԺ պատգամավորներին արտահերթ նիստ գումարելու կոչ են արել:

«Վերջին օրերին հանրապետությունում, հատկապես Երեւան քաղաքում ստեղծվել է ծայրահեղ լարված եւ անկանխատեսելի հետեւանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ՝ պայմանավորված հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակման եւ դրան հաջորդած իրադարձություններով»,- ասված է հայտարարության մեջ:

Վերջիններիս մտահոգում է ստեղծված լարված վիճակը եւ այն, որ երկրի նախագահն արդեն տասնմեկերորդ օրն է՝ որեւէ ուղերձով չի դիմել ժողովրդին, իսկ Ազգային ժողովը եւ նրա ազգընտիր պատգամավորները վայելում են իրենց ամառային հանգիստը:

Կազմակերպությունները, ստորագրելով այս հայտարարության տակ, դատապարտում են Ազգային ժողովի աններելի եւ անթույլատրելի անգործությունը եւ կոչ անում նրան օգտվել արտահերթ նիստ հրավիրելու իր սահմանադրական իրավունքից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումների խաղաղ ուղիներ գտնելու նպատակով:

«Եկել է իրական պահը ցույց տալու, որ Ազգային ժողովը իրապես ներկայացուցչական մարմին է եւ հիմնավորելու, որ կառավարման խորհրդարանական համակարգը ամենաարդյունավետն է ճգնաժամերի հաղթահարման համար»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության տակ ստորագրած կազմակերպություններն են՝

«ԱՐԱԶԱ» ԲՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ

Գորիսի մամուլի ակումբ

Եվրասիա համագործակցության հիմնադրամ

Երևանի մամուլի ակումբ

ԷկոԼուր ՀԿ

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Ժողովրդավարություն այսօր ՀԿ

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Խորան Արդ» ինտելեկտուալ ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամլեայի Վանաձորի գրասենյակ

Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն (ՀՍԻԿ)

Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ

Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոն

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

«Վստահություն» առողջապահական ՀԿ

«ՏՐՏՈՒ» մշակութային ՀԿ

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ ՀԿ

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն

Մեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի