Մխիթարյան. Կագավան ամեն անգամ ինչ-որ լավ բան էր պատմում Մանչեսթեր Յունայթեդի մասին
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ անգլիական ակումբ տեղափոխվելու որոշման վրա ազդեցություն է ունեցել Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին թիմակից Սինձի Կագավան: Ճապոնացի ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «կարմիր սատանաների» կազմում:
«Ամեն անգամ, երբ Սինձին խոսում էր «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, նա ինձ ինչ-որ լավ բան էր պատմում: Դա ինձ վրա դրական ազդեցություն ունեցավ:
Սակայն պետք է աշխատել և ամեն ինչ անել նրա համար, որ ցուցադրես քո լավագույն հատկանիշները, հակառակ դեպքում շուտով այստեղ չես լինի»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում express.co.uk-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



