Աղավնաձոր գյուղի տներից մեկից գողություն են արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Օնիկ Ա.-ն հայտնել է, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկից գողություն կատարած անձինք գտնվում են Հրազդան քաղաքի ոստիկանության հին շենքի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 27-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աղավնաձոր գյուղի տներից մեկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողություն են կատարել:
Օնիկ Ա.-ն պարզել է, որ գողացված սրբապատկերը եւ բազմոցի ծածկոցները գողացել է 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ն, որն էլ գողոնը վաճառել է Միկրոշրջան թաղամասի 25 շենքի մոտ գտնվող ավտոդողերի եւ վերանորոգման կետի աշխատող, 1974 թ. ծնված Արթուր Մ.-ին
Գողոնն առգրավված է:
Ռոմիկ Ղ.-ն ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



