Կառավարությանն առաջարկվում է նվազեցնել հարկային տույժերի դրույքաչափը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն ընդգրկված է գործադիրի հուլիսի 29-ի նիստի օրակարգում:
Պատգամավորն առաջարկում է սահմանել, որ հարկի վճարումը ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ է վճարովի ոչ թե 0.15, այլ 0.075 տոկոսի չափով: Ըստ կառավարության եզրակացության՝ տույժ դրույքաչափի նվազեցման առաջարկություն արել են այլ պատգամավորներ ևս, ուստի նպատակահարմար է հարցը քննարկել հարկային օրենսգրքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



