Ալավերդիում 2,5 խմ մեծության քարն ընկել է 11-ամյա երեխայի վրա. նա մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին` ժամը 16.23-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարզվել է, որ «Սանահին» կայարան թաղամասի հյուսիս-արևելյան հատվածում ընկած «Քարհանքեր» կոչվող տարածքում մոտ 2,5 խմ մեծության քարն ընկել է 2005 թ. ծնված Գ. Դ.-ի վրա:
Ժամը 17.04-ին փրկարարները քարի տակից դուրս են բերել Դ. Գ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



