Փաշինյանի նախաձեռնած ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու համար հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է, որ հուլիսի 28-ին` ժամը 17:00-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան չի կայանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ստորագրահավաք նախաձեռնած, պատգամավոր Ն իկոլ Փաշինյանը: «Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ և ասել, որ Երևան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ: Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է և պետք է լուծվի քաղաքական քննարկումների ու քաղաքական որոշումների տիրույթում»,-գրել է նա:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



