Դերասանուհի Քրիստեն Ստուարտը խոստովանել է, որ ընկերուհի ունի
ԼԱՅՖԴերասանուհի Քրիստեն Ստուարտը խոստովանել է, որ հանդիպում է Ալիսիա Քարգայլի հետ: Elle. UK-ի հետ զրույցում Քրիստենն առաջին անգամ անկեղծացել է իր սիրավեպի մասին: Նա խոստովանել է. «Ես իսկապես սիրում եմ իմ ընկերուհուն:» Նա նաև ասում է, որ նրանք մի քանի անգամ բաժանվել են և կրկին միացել, և հիմա նա զգում է, որ վերջապես կրկին զգացմունքներ ունի և երջանիկ է:
Քրիստենին և Ալիսիային հաճախ են տեսնում դրսում միասին քայլելիս, սակայն նրանցից ոչ մեկն էլ մինչ այս պահը չէր խոստովանել իրենց կապի մասին:
Դերասանուհին անկեղծանում է, որ հիմա նա իսկապես երջանիկ է:
Դերասանուհին նաև խոսել է իր և ընկերուհու լուսանկարների մասին՝ մեկնաբանելով, որ նրան չեն հետաքրքրում պապարացիների լուսանկարները և դեմ չէ, որ ողջ աշխարհը տեսնի իր և Ալիսիայի լուսանկարները, քանի որ նա թաքցնելու ոչինչ չունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



