Նոր սկանդալ Թուրքիայում. հետախուզական ծառայությունը զինյալներ է տեղափոխել Սիրիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը 2014թ. հունվարին մի խումբ արմատական գրոհայիններ է տեղափոխել Սիրիա՝ Թել Աբյադում մարտերին մասնակցելու համար։ Այս մասին գրում է թուրքական Today's Zaman պարբերականը՝ վկայակոչելով Cumhuriyet-ը։
Վերջին շաբաթվա ընթացքում սա Սիրիայի քառամյա պատերազմում Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության գործունեության մասշտաբները բացահայտող արդեն 2-րդ հայտարարությունն է։ Համաձայն այդ հայտարարության՝ հետախուզական ծառայության աշխատակիցները ուղեւորատար 2 ավտոբուսով Սիրիա են տեղափոխել ԻՊ-ին պատկանող զինյալներին։
Հետախուզության գործակալները գրոհայիններին Թուրքիայի սահմանի մոտակա ճամբարից նստեցրել են ավտոբուսները եւ ուղարկել Աքչաքալե։ Վերջնակետը եղել է Սիրիայի Ռաքքա նահանգի Թել Աբյադ քաղաքը, որտեղ ՒՊ-ի եւ Սիրիայի ազատ բանակի միջեւ կատաղի մարտեր էին ընթանում։
Թուրքիան 2014թ. հունվարի 6-ին փակել էր Սիրիայի հետ սահմանին գտնվող Աքչաքալեի անցակետը Թել Աբյադում մղվող կատաղի մարտերի պատճառով։ Սակայն հետախուզական ծառայությունները գրոհայիններին Թել Աբյադ էին տեղափոխել հունվարի 9-ին, ինչը վճռորոշ դեր էր խաղացել այդ մարտերի ելքի համար։



