Բեքիր Բոզդաղը չի բացառել, որ ընդդիմադիր Գեթուլլահ Գյուլենը լքել է ԱՄՆ-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը չի բացառել, որ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը լքել է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Վկայակոչելով ТАСС-ը, հաղորդում է, որ թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, ով, ինչպես կարծում են Թուրքիայում, կապ ունի պետական հեղաշրջման փոր ձի հետ, կարող էր լքել ԱՄՆ-ը և ուղևորվել Ավստրալիա, Մեքսիկա, Կանադա կամ Եգիպտոս:
Թուրքիայի իշխանություններն արդեն Գյուլենին հանձնելու պաշտոնական հայտ են ներկայացրել Վաշինգտոնին: Այս շաբաթ ԱՄՆ են ծրագրում ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Էվքան Ալան և արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Գյուլենը համարվում է չափավոր իսլամի գաղափարախոսության հիմնադիր: 1999թ. նա վտարվել է Թուրքիայից և ապրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



