Վերին Լարսը հուլիսի 28-ին բաց կլինի 06.00-ից մինչև 20.00-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
- միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
- երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
- ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
5
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել



