«Յուվենթուս»-ը ռեկորդային 90 միլիոն եվրո է վճարել Գոնսալո Իգուաինի տրանսֆերի համար
ՍՊՈՐՏԱմառային տրանսֆերային պատուհանի և համաշխարհային ֆուտբոլի խոշորագույն տրանսֆերներից մեկն իրականություն է դարձել՝ Գոնսալո Իգուաինը տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս»:
Վկայակոչելով թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, հայտնում է, որ «Նապոլի»-ի հարձակման առաջատարն ու Իտալիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն «Յուվենթուս»-ի համար արժեցել է 90 միլիոն եվրո: Գոնսալո Իգուաինը «Յուվենթուս»-ի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Արգենտինայի հավաքականի 28-ամյա հարձակվողը դարձավ համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենաթանկ ձեռքբերումներից 3-րդը: Երկրորդ տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ 1-ինում ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
Գոնսալո Իգուաինն Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման եւ դարձել 36 գոլի հեղինակ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



