Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ մի պայծառատես չի կարող կռահել, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծագած իրավիճակը.«Հայկական ժամանակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Այն, որ մի օր մի խումբ մարդիկ զինված ապստամբության կգնան, տեսականորեն շատերն էին ենթադրում, բայց գործնականում ոչ ոք չէր պատկերացնում, որ այդպիսի բան տեղի կունենա։ Առավել ևս ոչ ոք չէր ենթադրում, որ թեկուզև փոքր մասշտաբով զինված ապստամբության այդ փորձը կստանա հասարակական այսպիսի լայն աջակցություն։ Դժվար է նմանատիպ իրավիճակի պատմական նախադեպեր գտնել։

Զինված ապստամբության նման աջակցության պատճառներից մեկը, անշուշտ, մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է։ Չի կարելի, պարզապես հնարավոր չէ հասարակությանը անընդհատ պլպլացրած ցացանիշներ հրամցնել և փորձել համոզել, թե երկրի տնտեսությունը զարգանում է։ Հնարավոր չէ տնտեսություն զարգացնել մի երկրում, որտեղ կա և քաղաքական, և տնտեսական բացարձակ մենաշնորհ։ Եթե իշխանության բացարձակ մոնոպոլիան պատկանում է իրեն կուսակցություն համարող ՀՀԿ-ին, ապա տնտեսության մեջ մոնոպոլիան այդ նույն ՀՀԿ-ի շուրջ «համախմբված» մի խումբ մարդկանց ձեռքում է։ Թե իշխանության, և թե տնտեսության այս մոնոպոլիստների գործունեության ամբողջ նպատակն ու իմաստը այդ մոնոպոլիան պահպանելն ու հնարավորինս ընդլայնելն է։ Ու եթե ուսումնասիրենք իշխանության գործելակերպը տարիների կտրվածքով, կհամոզվենք, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը հենց քաղաքական ու տնտեսական մոնոպոլիաները պահպանելու մոլուցքն է։

Ու ի՞նչ է ստացվամ արդյունքում։ 2.8 միլիոն բնակչության ունեցող Հայաստանում նույնիսկ պաշտոնական տվյալներով մեկ միլիոն աղքատ մարդ կա։ Մեկ միլիոն մարդ ամեն օր պայքարում է իր կենսաբանական գոյության՝ սոված չմնալու համար։ Իսկ մի շատ փոքր խումբ՝ ընդամենը մի քանի հազար մարդ, ապրում է, մեղմ ասած, ճոխության մեջ, անիմաստ, չպատճառաբանված ճոխության մեջ։ Իհարկե, որոշ մարդկանց թվում է, թե դա «կապիտալիզմի հետևանքն է»։ Իրականում, սակայն, դա հենց կապիտալիզմի պակասության հետևանքն է՝ շուկայական տնտեսության գերաղճատվածության արդյունք։ Շուկայական տնտեսության հիմնասյունը արդար մրցակցությունն է, ինչը Հայաստանում իսպառ բացակայում է, ու հենց դա էլ աղքատություն ծնող հիմնական պատճառներից է։

Նման իրավիճակում մեծանում է մի որևէ առիթով մարդկանց ընդվզելու հավանականությունը։ Որպեսզի այդ վտանգն էլ չեզոքացնի, իշխանության մոնոպոլիստը պետք է ստեղծի հզոր ոստիկանականություն և անհնազանդներին դաժանորեն պատժելու դատական համակարգ։ Հայաստանում երկուսն էլ կան։


Այն, որ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրում այս իրավիճակը երկար չի կարող պահպանվել, դա, կարելի է ասել, բխում է բնության օրենքներից։ Դա օրերից մի օր հանգեցնելու էր «պայթյունի», և այդ «պայթյունը» գուցե որոտացել է 10 օր առաջ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել