Պորոշենկոն, Մերկելն ու Օլանդը պայմանավորվել են ակտիվացնել նորմանդական ձեւաչափով աշխատանքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել է ակտիվացնել նորմանդական եւ այլ ձեւաչափերով աշխատանքը: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:
Մասնավորապես, խոսվել է Մինսկի համաձայնությունների իրականացման հստակ «ճանապարհային քարտեզի» համաձայնեցման մասին, որը պետք է ներառի Ռուսաստանի կողմից անվտանգության բաղադրիչի իրականացումը:
Պորոշենկոն նշել է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնությունների մշտական խախտումների մասին: Նա ընդգծել է ամբողջ Եվրոպայի միավորման կարեւորությունը ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման, այլեւ Դոնբասում իրադրության հետագա վատթարացման դեպքում դրանց ուժեղման հարցում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



