Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե գնացել էինք ծովափ, պետք է լողազգեստներով լինեինք. Իվետա Եդիգարյանը՝ ամառային հանգստի եւ Արփինե Բեկջանյանի հետ լուսանկարների քննադատության մասին

ԼԱՅՖ

Դերասանուհի եւ երգչուհի Իվետա Եդիգարյանն օրերս է վերադարձել հանգստից, իսկ այսօր տպավորություններով կիսվել է Life.panorama.am-ի հետ:

Իվետան ամառային արձակուրդներն անցկացրել է Վրաստանի ծովափնյա քաղաք Քոբուլեթիում՝ դստեր, մտերիմ ընկերուհու եւ երգչուհի Արփինե Բեկջանյանի ընտանիքի հետ միասին:

«Ինձ համար հանգստի համար կա երեք նախապայման՝ ծով, արեւ ու լավ շրջապատ. այս երեք նախապայմաններն էլ առկա էին իմ այս տարվա հանգստյան օրերին, թեեւ մի գաղտնիք բացեմ՝ ծովում միայնակ էլ կարող եմ հանգստանալ: Հիմա, երբ հետ եմ եկել, վստահաբար կարող եմ ասել ստաված հագիստ էր, շատ ջերմ մթնոլորտ, քանի որ ընտանիքներով էինք»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.

«Հաճելի էր նաեւ այն փաստը, որ Քոբուլեթիում շատ հայկական ռեստորաններ կային, ուր մենք մեզ կարծես թե տանն էինք զգում: Առաջին օրը այդ ռեստորաններից մեկում մեզ համար երգեց Արփինեի ամուսինն՝ Արման Էլբերտը: Իսկապես շատ լավ ժամանակ անցկացրինք»:

Իվետա Եդիգարյանի խոսքով՝ նա պասիվ հանգստի սիրահար է, այս նախընտրության համար դերասանուհին իր պատճառներն ունի.

«Ես ողջ տարին աշխատում եմ, ամեն օր երգում եմ ռեստորաններում ու ակումբներում, պարբերաբար նկարահանվնում եմ տարբեր նախագծերում, մասնագիտությունից ելնելով՝ հաճախ եմ մասնակցում երեկույթների, փարթիների, այնպես որ նախընտրում եմ տարվա մեջ գոնե մի քանի օր պարզապես հանգստանալ: Իհարկե, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հանգստի ընթացքում մասնակցեցինք տարբեր խնջույքների, սակայն հնարավորինս ձգտեցի պասիվ հանգիստ ապահովել ինքս ինձ համար,- նշեց նա ու հավելեց,- ցերեկը լողում էինք ծովում, իսկ երեկոյան ես կարող էի ժամերով նստել ծովի ափին ու ջրի ձայնի ներքո իսկապես վայելել հանգիստս»:

Անդրադառնալով իր եւ Արփինե Բեկջանյանի՝ հանգստի ընթացքում հրապարակած լուսանկարենրին, որոնք բուռն քննարկումների արժանացան՝ դերասնուհին նկատեց.

«Մենք գնացել էինք հանգստանալու ու պարզապես ինքներս մեզ համար լուսանկարվել ենք եւ դրանք հրապարակել «Instagram»-ի մեր էջում՝ այդպիսով մեր հանգստի ուրախ դրվագներով կիսվելով մեր ընկերների հետ: Ինձ հուզել էր այն փաստը, որ սխալ վերնագրերով էր համացանցում տարածվել մեր լուսանկարները: Բնականաբար, եթե գնացել էինք ծովափ, պետք է լողազգեստներով լինեինք, իսկ լողազգեստի համար ասել ավելի քան բաց կամ կիսամերկ ու նման այլ որակումներ, ըստ իս՝ չի կարելի: Ես կարծում եմ՝ լուսանկարներն էլ չափի մեջ էին ու նման քննարկումներն ուղղակի անտեղի էին: Ինձ ճանաչողները գիտեն, որ սիրում եմ ստվերում մնալ, անգամ իմ սոցիալական էջերում եմ քիչ լուսանկարներ տեղադրում, որպեսզի անընդհատ չհնչի անունս, երբեք ինքս ինձ PR չեմ անում»:

Իվետան թեմայի շրջանակում հավելեց, որ քննադատություններին լավ է վերաբերվում.

«Ցանկացած քննադատությունից փորձում եմ քաղել ինձ անհրաժեշտ կողմը, շատ առողջ եմ վերաբերվում դրանց, եթե քննադաում են խելացի մարդիկ: Ես ունեմ իմ կարծիքը, բայց լսում եմ քննադատությունները եւ հետեւություններ անում: Այս առումով շատ նորմալ եմ տանում այդ խոսակցությունները, քանի որ ապրում եմ իմ եւ մտերիմներիս համար»,- ընդգծեց նա:

Զրույցի վերջում երգչուհին ու դերասանուհին նշեց, որ աշխատանքային ծրագրեր ունի.

«Շուտով կսկսեմ աշխատել նոր երգիս վրա, որն ինձ նվիրել է Աննա Հովները, հուսամ՝ տեսահոլովակը եւս շատ չի ուշանա: Ինձ վերաբերվում է թատերական ծրագրերին՝ կարծում եմ նոր եթերաշրջաններին ընդառաջ կլինեն նաեւ նոր առաջարկներ: Ի դեպ՝ այս պահին ունեմ հումորային կոմերցիոն ներկայացման շրջանակում խաղալու առաջարկ, որի հետ կապված աշխատանքները եւս մոտ օրերս կսկսենք»,- ավարտեց Իվետա Եդիգարյանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ Ղազինյան