Եգիպտոսում նախաձեռնել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց
ՔԱՂԱՔԱԿԱՆԵգիպտոսի ավելի քան երեք հարյուր պատգամավորներ ստորագրել են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը խորհրդարանում քվեարկության դնելու հարցման ներքո: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդում է Youm7 պարբերականը:
Հարցման նախաձեռնողն է եգիպտացի հայտնի լրագրող և պատգամավոր Մուստաֆա Բաքրին: Նրա գործընկերոջ՝ Ֆաիզա Բարաքյաթայի խոսքով՝ բանաձևը, ընդունման դեպքում, «կլինի պատասխան Եգիպտոսի նկատմամբ Թուրքիայի թշնամական գործողությունների և պաշտոնական Անկարայի՝ Եգիպտոսի ներքին գործերին խառնվելու փորձերին»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



