Ֆրանսիայում եկեղեցին գրաված զինված անձինք հոգևորականի են սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի հյուսիսում գտնվող եկեղեցիներից մեկի քահանան սպանվել է երկու անհայտ զինված անձանց հարձակման հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Independent-ը: Հաղորդվում է նաեւ, որ ոստիկանությունը չեզոքացրել է զինված անձանց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում երկու անհայտ զինված անձինք պատանդ էին վերցրել երկրի հյուսիսում գտնվող եկեղեցիներից մեկի 4-6 սպասավորների, որոնց թվում գթության քույրեր էին, քահանան, ինչպես նաւև` եկեղեցու այցելուներից: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ եկեղեցու ներսում լսվել էին կրակոցների ձայներ: Ահաբեկչական խմբավորումներից դեռեւս որեւէ արձագանք չկա:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



