Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խորենացի փողոցում առկա է լարվածության կտրուկ սրման իրական վտանգ, ուստի հարկ է հավաքը մեկ այլ տեղ տեղափոխել. Ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա զինված հարձակմանը հաջորդող օրվանից Երևանի Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարևանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 20-ի հավաքի ընթացքում մի խումբ անձինք ակնհայտ ագրեսիվ նախատրամադրվածությամբ, իրենց հետ նախապես բերված քարերով և այլ առարկաներով հարձակվել են ծառայություն իրականացնող ոստիկանների վրա, հարվածներ հասցրել նրանց, փորձել են խլել հատուկ հանդերձանքը, ինչի հետևանքով տուժել են շուրջ հինգ տասնյակ անձինք:

ՀՀ ոստիկանությունն անկարգությունները, այդ թվում՝ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար հարկադրված է եղել կիրառելու հատուկ միջոցներ:

Բացի այդ, ՊՊԾ գնդի տարածքի վրա զինված հարձակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել հավաստի տվյալներ առ այն, որ զինված խմբի անդամներն անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող անձանց՝ կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող հանցավոր գործողություններ:

Այսպես, հուլիսի 21-ին ձերբակալված անձանցից մեկը փորձել է նռնակ բերել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչև նշված վայր հասնելը, իսկ հուլիսի 22-ին ձերբակալված մեկ այլ անձ փորձել է բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ («մոլոտովի կոկտեյլ») տեղափոխել նույն վայր:

Առկա են նաև արժանահավատ տվյալներ առ այն, որ շշալցված պայթուցիկները նախատեսված են եղել Խորենացի փողոցի ոստիկանական շղթան ճեղքելու, հատուկ միջոցառումների իրականացման գոտի ներխուժելու և զինված խմբի կողմից հափշտակված հրազենին տիրանալու համար:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով: Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը:

Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը:

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա