Ողբերգական վթար Երեւանում. «ԿամԱԶ»-ը բախվել է ծառին, վարորդը հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 21-ին՝ ժամը 20.23.-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի ունեցել է ավտովթար. կա տուժած անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ պարզվել է որ, «ԿամԱԶ» մակնիշի 99 AA 899 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Ջ.) բախվել է ծառին:
Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, Ա. Ջ.-ը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



