Իրանական մամուլը դարձյալ ստորացրել է թուրքերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական մամուլում դարձյալ թուրքերին ստորացնող հրապարակում է կատարվել:
Իրանական «Թերհե Nou» օնլայն թերթում հրապարակված հեքիաթի հերոսը, որը պատմում է թուրք-իրանական պատերազմի մասին, թուրքերին մարդ չի համարել:Հեքիաթում հերոսն ասում է. «Մենք թուրքերին մարդ չենք համարում: Թուրքերը կին են, իսկ պարսիկները` տղամարդ: Թող թուրքերը գնան կանանց պես բուրդ գզեն»:
Իրանական մամուլում դա թուրքերին հասցված առաջին վիրավորանքը չէ: Ավելի վաղ` 2006 թվականի մայիսի 22-ին, 2015 թվականի նոյեմբերի 9-ին եւս իրանական մամուլի տարբեր «հերոսներ» վիրավորական արտահայտություններ են արել թուրքերի հասցեին, ինչն ավելի խիստ դժգոհություն էր առաջացրել ոչ թե Թուրքիայում, այլ Ադրբեջանում, որտեղ նախկինում իրենց «աղվանքցի» համարողներն այժմ էլ «թուրք» են հայտարարում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



