Ֆլորիդայում տեղի Է ունեցել հրաձգության եւս մեկ միջադեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀրաձգության եւս մեկ միջադեպ Է տեղի ունեցել Ֆլորիդայի նահանգում՝ Club Blu ակումբից ոչ հեռու, որտեղ դրա հետեւանքով երկու մարդ Էր զոհվել, եւս 17-ը՝ վիրավորվել, հաղորդել Է NBC-2 հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել Էր Club Blu ակումբում տեղի ունեցած միջադեպի մասին, որը գտնվում Է Ֆորտ Մայերս քաղաքում: Անհայտ անձը մտել Է շենք եւ կրակ բացել այցելուների վրա: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ակումբում երեկո Էր անցկացվում դեռահասների համար:
Ոստիկանության տվյալներով՝ եւս մեկ միջադեպ Է տեղի ունեցել քաղաքում՝ Club Blu ակումբից ոչ հեռու եւ կարող Է կապված լինել ակումբում կատարված հրաձգության հետ: Parkway փողոցում անհայտ անձը կրակ Է բացել մի շենքի եւ ավտոմոբիլների վրա: Հաղորդվում Է, որ մեկ մարդ աննշան վերքեր Է ստացել: Ոստիկանությունն այս պահին փնտրում Է բոլորին, ովքեր կարող են առնչություն ունենալ ակումբում տեղի ունեցած հրաձգության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



