Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն
ՍՊՈՐՏՇվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնից, մրցումային վերջին օրը մրցագորգ էն դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամ 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթել է վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն:
Մինչ եզրափակիչ հասնելը Խաչատրյանը պարտության էր մատնել ռուս, մոլդովացի, լեհ և թուրք ըմբիշներին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



