Իրանում ավելի քան 20 ահաբեկիչ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի հյուսիս-արևելքում ավելի քան 20 ահաբեկչի է սպանել: Նրանք երկու ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Գեներալ Մաջիդ Արջմանդֆերը հայտնել է, որ գործողություններն ընդդեմ ահաբեկիչների Քուրդիստանի և Արևմտյան Ադրբեջանի տարածքում հաջող են ընթացել:
Նա հավելել է, որ զինյալները նաև գործողություններ են իրականացնում այլ ահաբեկչական խմբավորումների դեմ` նրանց հարվածներ հասցնելով և ստիպելով լքել երկրի տարածքը:
Գեներալի խոսքով` ուժայինները բախումների ընթացքում ոչնչացրել են 23 ահաբեկչի և լուրջ հարվածներ են հասցրել նրանց բազաներին, որոնք սահմանին են գտնվում: Նա նշել է, որ երկրի այդ հատվածում հակաահաբեկչական գործողություններ են անցկացվում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



