Էլէկտրասյան տակ տղամարդու դի է հայտնաբերվել. մահվան պատճառները հայտնի չեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում հուլիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նախօրեին երեկոյան Սիսիանից Աշոտավան գյուղ տանող ճանապարհին էլէկտրասյան մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: Քիչ անց պարզվել է տղամարդու ինքնությունը` նա Սիսիանի 60-ամյա բնակիչ է:
Սկզբում ահազանգ է եղել, որ նա էլեկտրասյան վրա աշխատելու պահին է վայր ընկել ու մահացել, սակայն ավելի ուշ տեղեկություններ են տարածվել, որ ինքնասպանություն գործելու նպատակով բարձրացել է հենասյան վրա, բռնել հոսանքի հաղորդալարերից եւ էլկտրահարվելու հետեւանքով մահացել:
Թե ինչ հանգամանքներում է մահացել, կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



