Կանադացիների 1/3-ը Սիրիայից փախստականների ժամանումից հետո անհանգստացած է ահաբեկչության սպառնալիքով. սոցհարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադացիների ավելի քան 1/3-ը անհանգստացած է նրանով, որ Սիրիայից իրենց երկիր ժամանած փախստականների հետ կավելանա ահաբեկչության վտանգը, հաղորդում է СTV հեռուստաալիքը:
Ինչպես հայտնի է դարձել հեռուստաալիքին՝ անցած տարվա նոյեմբերին Կանադայի ներգաղթային վարչությունը սոցհարցում է անցկացրել բնակչության շրջանում Սիրիացի փախստականների ընդունելու վերաբերյալ: Այն ժամանակ կանադացիների 35%-ը հայտարարել էր, որ անհանգստացած է վարչապետ Ջասթին Թրյուդոյի նման որոշմամբ, իսկ ուղիղ կեսը հայտարարել է, որ փախստականների ժամանումով կավելանա ահաբեկչական վտանգը: Հարցման մնացած մասնակիցները անհանգստություն չեն հայտնել:
2015թ-ի նոյեմբերից մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը Կանադա է ժամանել 25 հզ սիրիացի փախստական: Ավելի ուշ կառավարությունը հայտարարել էր, որ մինչև 2016թ-ի նոյեմբերի երկիրը կընդունի 44,8 հզ մարդ:



