«Իսլամական պետությունն» ստանձնել է Քաբուլի ահաբեկչության պատասխանատվությունը. կա 61 զոհ, 207 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում շաբաթ անցկացված խաղաղ ցույցի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները` վիրավորվել:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը` պայթյունը պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Իտալական բժշկական կազմակերպությունը, որն աշխատում է պատերազմական երկրներում, Twitter-ում տեղեկացրել է, որ իրենց հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վիրավորներ:
Ինչպես հաղորդել է ԻՊ-ի «Արմաք» լրատվական գործակալությունը` ԻՊ-ի երկու զինյալ պայթեցրել են իրենց` գտնվելով ցուցարարների շրջանում:
Աֆղանստանի առողջապահության նախարարության հաղորդած վերջին տվյալներով 61 մարդ զոհվել է, 207-ը` վիրավորվել:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



