«Բորուսիան» համաձայն է «Լիվերպուլին» վաճառել Հենրիխ Մխիթարյանին. The Independent
ՍՊՈՐՏԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը, ըստ The Independent-ի տեղեկությունների, 15 մլն ֆունտի` 23,5 մլն ԱՄՆ դոլարի առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիային»՝ գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:
Ըստ լրատվամիջոցի` առաջարկն ընդունվել է: Աղբյուրը գրում է, թե «Լիվերպուլի» անունը երկար ժամանակ է, ինչ կապում են Մխիթարյանին ձեռք բերելու մասին լուրերի հետ:
26-ամյա Մխիթարյանով, ըստ նույն աղբյուրի, հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»:
Վկայակոչվում է նաև Մխիթարյանի գործակալի խոսքը, ով փետրվարին հայտնել էր, թե Հենրիխը ցանկանում է հեռանալ «Բորուսիային» սեզոնի վերջին: Սակայն իրենք կսպասեն ու կտեսնեն՝ ինչպես է ստացվում:
Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



