Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների մեծ մասն անչափահասներ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների մեծ մասը անչափահասներ են: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանապետ Հուբերտուս Անդրեան:
«Երկու զոհվածները 15 տարեկան են, 3-ը` 14, մեկական` 17, 19, 20 և 45 տարեկաններ են»,-ասել է Հուբերտուս Անդրեն մամուլի ասուլիսի ժամանակ:
Հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, վերջին տվյալների համաձայն, մահացել է 10 մարդ, 27-ը` վիրավորվել: Ոստիկանությունը հայտնել է, որ կրակ բացողը եղել է 18-ամյա իրանցի երիտասարդը: Գործողության պատճառները դեռ հայտնի չեն:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



