Շյուրլեն յուրահատուկ որակներ ունի. նա կարողանում է երկրորդ պլան մղել սեփական «ես»-ը. Տոմաս Տուխել
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Անդրե Շյուրլեի` «Վոլֆսբուրգ»-ից «Բորուսիա» տեղափոխությունը:
Ֆուտբոլիստի հետ մինչև 2021 թվականի հունիսը պայմանագիր է ստորագրվել: Տրանսֆերային գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Օգոստոսի սկզբին Շյուրլեն կսկսի մարզվել նոր թիմի կազմում:
«Մեզ համար անհրաժեշտ էր շտապ ձեռք բերել ֆուտբոլիստի, ով կկարողանա հանդես գալ հարձակման գծում: Շյուրլեն յուրահատուկ որակներ ունի: Նա կարողանում է երկրորդ պլան մղել սեփական «ես»-ը»,- BBC Sport-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



