Մայիսից հետո առաջին անգամ Թրամփը ժողովրդականությամբ համարյա հավասարվել է Քլինթոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ամերիկյան ընտրողների շրջանում իր ժողովրդականությամբ համարյա հասել է նախընտրական քարոզարշավում իր գլխավոր մրցակից , նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Այդ մասին վկայում են նոր համազգային հարցման հրապարակված արդյունքները, որն անցկացրել է Ipsos միջազգային սոցոլոգիական կենտրոնը Reuters գործակալության հետ համատեղ, հայտնում է TASS-ը:
Վերջին տվյալների համաձայն, որոնք ստացվել են հուլիսի 18-22-ը, ընտրություններում Թրամփին պատրաստ է ձայն տալ հարցվածների 38%-ը, իսկ Քլինթոնին`41%-ը: Այսպիսով, թեկնածուների միջև ձայների տարբերությունը կազմել է մոտ 3 %:
Ipsos-ի և Reuters-ի տվյալներով` անցյալ շաբաթվա վերջում Քլինթոնը ունեցել է 7%-ի առավելություն, իսկ դրանից 7 օր առաջ` մոտ 15%-ի: Ընթացիկ տարում, որպես կանոն, նախկին պետքարտուղարը ժողովրդականությամբ առաջ է եղել Թրամփից: Ընդ որում՝ Թրամփին հաջողվել է կարճ ժամանակով առաջ անցնել մայիսին:



