Հարց Կրեմլին. Ինչո՞ւ է ձեզ հուզում ԵՄ գնահատականը, կենտրոնացեք Ադրբեջանին զենք ծախելու վրա.«Առավոտ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բավական հետաքրքիր տարր է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Նախ՝ ԱԳՆ խոսնակ տիկին Զախարովան նշեց, որ այդ իրադարձությունները ինչ-որ ձեւով խանգարում են ղարաբաղյան բանակցություններին, այնուհետեւ երեկ ԱԳՆ-ն մեկնաբանություն հրապարակեց, թե ԵՄ-ն «տեղը տեղին» չի դատապարտել Երեւանում ոստիկանական գնդի գրավումը:
Ճիշտն ասած, այդ առիթով իմ մեջ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ձեզ հուզում, թե ինչպես է միջազգային կառույցը գնահատում մեկ այլ պետության մեջ ծավալվող իրադարձությունները: Կենտրոնացեք Ադրբեջանին զենք ծախելու եւ Ղարաբաղյան հարցում նրա շահերը ներկայացնելու վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



