Մինո Ռայոլա. Բալոտելին արժանի է եւս մեկ շանսի
ՍՊՈՐՏՖուտբոլային գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է 25-ամյա իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիին, որը նախորդ երկու մրցաշրջաններում աչքի չընկավ արդյունավետ խաղով:
«Կյանքում երբեք շատ ուշ չի լինում: Այժմ Բալոտելին եւս մեկ շանսի նաեւ հաջողության կարիք ունի: Նա հրաշալի մարդ է: Նրա կարիերայի հետագայի մասին դեռ որեւէ հստակ որոշում չկա, բայց նա արժանի է եւս մեկ շանսի»,- Մինո Ռայոլայի խոսքը մեջբերում է gazzetta.it-ը:
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողն այժմ «Լիվերպուլի» տրամադրության տակ է: Անցած մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր գալիս «Միլանում», 20 խաղում խփել է մեկ գոլ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



