ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն աշխատել Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Դեռ հայտնի չէ նախագահների հաջորդ հանդիպման հստակ ժամկետը: Համանախագահները` ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, կնպաստեն կողմերի միջեւ երկխոսության շարունակականությանը»,-ասել է Ուորլիքը:
Հունիսի 20-ին Սանտկ Պետերբուրգում կայացավ եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ: Հանդիպման արդյունքների համաձայն` կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում շեշտել են մի շարք հարցերի ուղղությամբ փոխըմբռնման հասնելու կարեւորությունը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



