Վրացա-թուրքական սահմանին արտակարգ ռեժիմ է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո ստեղված իրադարձությունների հետ կապված վրաց-թուրքական սահմանին հսկիչ-անձագրային կետերն աշխատում են արտակարգ ռեժիմում, իսկ օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցառումները:
Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները` նշելով, որ Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Որոշումը ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունվել է, ինչպես պաշտոնական Անկարան է հայտնել, որպեսզի «ավելի արդյունավետ եւ արագ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման համար»:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



