Հունաստան փախած թուրք զինվորները դատապարտվել են երկու ամիս ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ապօրինի ճանապարհով ուղղաթիռով Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաք փախած 8 թուրք զինվորների նկատմամբ դատավարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գո րծակալությունը:
Ապօրինի ճանապարհով երկիր մուտք գործելու մեղադրանքով դատարանը թուրք զինվորներին դատապարտել է երկու ամիս ազատազրկման:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբխռովարարներ Թուրքիայում ռազմականհեղաշրջման փորձ են ձեռնարկել:Խռովարարները իրենց հսկողության տակ ենառել մի շարք ռազմավարական օբյեկտներԱնկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանիժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքականիրավապահ մարմիննեն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման ենենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Վերջին տեղեկություններով` սպանվել է 290 մարդ, որից 100-ը`խռովարարներ, մոտ 1440 մարդ վիրավորվել է:
Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած ՖեթուլլահԳյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:



