Թուրքիայի մասնակցությունը ԼՂ կարգավորման գործընթացին կախված է նրա դիրքորոշման կառուցողականությունից. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցությունը կախված է այդ երկրի կառուցողական դիրքորոշումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստին», այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ա րտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին կամ որևէ այլ գործընթացին Թուրքիայի մասնակցությանը, ապա ցանկացած կառուցողական աջակցություն պետք է կարելի է դիտարկել հենց այս տեսանկյունից` որպես կառուցողական փոխգործակցություն: Եթե պետությունն ունի ինչ-որ ավելացնելու դրական բան, ապա ինձ թվում է, որ որևէ խնդիր չի կարող լինել: Սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ, խոսքը կառուցողական ներդրման մասին է»,- նշել է Զախարովան:



