Բրազիլիայում 10 հոգի է ձերբակալվել Օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրազիլիայի դաշնային ձերբակալել է 10 հոգուց բաղկացած մի խումբ մարդկանց, ովքեր ամենայն հավանականությամբ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Բրազիլիայի իշխանությունները նշել են, որ խմբավորման անդամները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդա մներ չեն, սակայն փորձել են կապ հաստատել ԻՊ-ի հետ:
Ձերբակալությունները կատարվել են Բրազիլիայի հարավային Պարանա նահանգում: Երկրի արդարադատության նախարար Ալեքսանդր Մորաեսը հայտարարել է, որ ձերբակալվածները բրազիլացիներ են: Բրազիլիայի կառավարությունն այս խնդրի առնչությամբ արտահերթ նիստ է գումարել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



